Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

Ծաղկահովիտ-Բերքառատ ճանապարհին մեքենաներ են բախվել, 6 տուժածից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

Դեկտեմբերի 8-ին, ժամը 18։16-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Բերքառատ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «VAZ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Ա․, ծնված 1992 թ․) բախվել է կայանած «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Զ․ Մ․, ծնված 1989 թ․), ինչի հետևանքով  ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները, «VAZ-21010» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ղ․ Մ․-ն (ծնված 1994 թ․) և Ս․ Մ․-ն (ծնված 1974 թ․), «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ․ Մ․-ն (ծնված 2007 թ․) և Ռ․ Մ․-ն (ծնված 1983 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Ծաղկահովիտի» ԱԿ և Ապարան քաղաքի ԲԿ։ Ղ․ Մ․-ն և Ռ․ Մ․-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ, իսկ Ս․ Մ․-ն՝ Էրեբունի ԲԿ։ Ղ․ Մ․-ի և Մ․ Մ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Ռ․ Մ․-ինը և Ս․ Մ․-ինը՝ ծանր, իսկ վարորդներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ճանապարհը դարձրել միակողմանի երթևեկելի: