Բացել լրահոսը Փակել լրահոսը
1212
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմամբ կվերացվի ՀԷՑ-ի մենաշնորհը

Դեկտեմբերի 2-ին Աղվերանում լրագրողների համար տեղի ունեցավ բաց քննարկում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման վերաբերյալ։ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում իրականացնում է շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագիր, որի շրջանակներում աջակցում է Հայաստանի կառավարութանը: Համաձայն նոր փոփոխությունների` Էլեկտրաէներգիան նույնպես կարելի կլինի գնել օնլայն: Բոլոր գործարքներն ու վճարումները հնարավոր կլինի իրականացնել հատուկ առցանց հարթակի միջոցով, որը կանցնի շուկայի օպերատորին:

Նոր շուկայում նույնն են մնալու արտադրողները, բաշխիչ ու մատակարար օղակները, սակայն դրանց և սպառողների միջև գոյանում են մի շարք նոր մատակարար ընկերություններ: Այսպիսով շուկայի ազատականացումը նպաստում է մենաշնորհի վերացմանը և հնարավորություն է ստեղծում էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման համար։ Այնուամենայնիվ, ՀԷՑ-ը կմնա որպես բաշխող և կշարունակի էլեկտրականություն վաճառել:

Քաղաքացին կամ տնտեսվարողը կարող է հրաժարվել իր ընտրած մատակարարից և կրկին օգտվել ՀԷՑ-ի ծառայությունից, սակայն ինչպիսին կլինեն ՀԷՑ-ի հետ հետագա փոխհարաբերությունները տվյալ սպառողի համար, դեռևս պարզ չէ՝ գուցե ՀԷՑ-ը նոր պայմաններ առաջադրի իրենից հրաժարված, այնուհետև կրկին իր ծառայություններին վերադարձած սպառողին:

Շուկայում հաջորդ խաղացողը կլինի մեծածախ առևտրով զբաղվողները, այն է` թրեյդերները, որոնք թե’ տեղական, թե’ հարևան երկրների հետ առևտրային հարաբերություններում այնպիսի պայմաններ պիտի ստեղծեն, որ հնարավորություն տան կողմերին փոխշահավետ գործարքներ իրականացնել: Շուկայի ազատականացումը նպաստում է նաև միջպետական առևտրի զարգացմանը։ Այդ նպատակով այժմ աշխատանքներ են իրականացվում Վրաստանի հետ։