A
A
«Գանձասարը» կրկին հաղթեց
Կապանի «Գանձասարը» երկրորդ հաղթանակը տարավ Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկությունում եւ ժամանակից շուտ մտավ կիսաեզրափակիչ:
Այսօր մեր ֆուտբոլիստները 1:0 հաշվով առավելության հասան Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Մախաչկալայի «Անժիի» 2-րդ թիմի նկատմամբ: Միակ գոլը «Գանձասարը» խփել է 37-րդ րոպեին, 11 մ հարվածով: Հիշեցնենք, որ երկու օր առաջ կապանցիները նույն հաշվով հաղթել էին թուրքմենական «Ալթին Ասիրին»:
Այդպիսով, մեր թիմը վաստակեց 6 միավոր եւ շարունակում է վստահ գլխավորել «Ա» խմբի աղյուսակը: Մրցաշարի վերջին խաղում «Գանձասարը» կհանդիպի իրանական «Օգաբ Հոնբադիի» հետ: