Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+senegal (1)
A A
Սպորտ

Նիդեռլանդները և Սենեգալը շարունակում են պայքարը. Քաթար-2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարում առաջինը ավարտվեցին A խմբի խաղերը:

Նիդեռլանդների հավաքականն առանց մեծ ջանքեր թափելու 2:0 հաշվով հաղթեց Քաթարի ընտրանուն, վաստակեց 7 միավոր և ի վերջո գրավեց 1-ին տեղը: Իսկ ահա նրա հետ հավասար միավորներ ունեցող Էկվադորի հավաքականը լարված խայքարում 1:2 հաշվով պարտվեց Սենեգալին: Այդպիսով, Աֆրիկայի չեմպիոնը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 6 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: Էկվադորի և տանտերերի հավաքականները դուրս մնացին հետագա պայքարից:

Փլեյ-օֆֆում Նիդեռլանդները կհանդիպեն B խմբի 2-րդ թիմի հետ, իսկ Սենեգալը՝ նույն խմբի հաղթողի հետ: