Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+gana (1)
A A
Սպորտ

Գանան հաղթեց Կորեային և հավասարվեց առաջատարին. Քաթար-2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2-րդ տուրի խաղում գանայի ազգային թիմն անչափ լարված խաղում հաղթեց Կորեայի հավաքականին:

Աֆրիկացի ֆուտբոլիստները վստահ սկսեցին հանդիպումը և առաջին խաղակեսում երկու գոլ խփեցին: Սակայն, ընդմիջումից հետո Կորեայի հավաքականը երեք րոպեի տարբերությամբ երկու գոլ խփեց և հավասարեցրեց հաշիվը: Գանայի ընտրանին չթուլացրեց իր գրոհները և շուտով կրկին առաջ անցավ հաշվի մեջ՝ 3:2:

Հանդիպման վերջին կես ժամն անցավ ասիացի ֆուտբոլիստների տեղատարափ գրոհների ներքո, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց գոլ խփել և խուսափել առաջին պարտությունից:

Գանայի հավաքականն այս հաղթանակից հետո վաստակեց 3 միավոր և հավասարվեց խմբի առաջատար Պորտուգալիային: Կորեայի ընտրանին մեկ միավորով այժմ Ուրուգվայի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: