
A
A
Ժամանակն է, որ ՀՀ քաղաքացիները ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների․ Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀինգ տարի առաջ Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը :
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս համաձայնագրին։
«Այսօր լրանում է EU CEPA համաձայնագրի 5 տարին:
Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ: ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների: Հայաստանն իր բարեփոխումներով վաստակել է այդ իրավունքը:
Գնդակը ԵՄ դաշտում է, որպեսզի այդ որոշումը օր առաջ կայացնեն: Հույս ունեմ, որ մեր գործադրած ջանքերի շնորհիվ 2023թ. կհասնանենք նաև այդ կարևոր հանգրվանին»,- գրել է նա:
Տեսանյութը՝ արխիվից