Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արցախցիների ակցիան Ֆրանսիայի դեսպանատան դիմաց․ Սենատը բանաձեւ է քննարկելու (տեսանյութ)

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց մի խումբ արցախցիներ ակցիա են անում՝ ի պաշտպանություն այսօր Ֆրանսիայի Սենատում քննարկվելիք  բանաձեւի։ Նրանք խնդրագիր հանձնեցին։
«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը  նշեց, որ խնդրագրի տակ ստորագրել է Արցախի ու Հայաստանի ավելի քան 1700 քաղաքացի։
 
«Մենք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Սենատին, երկրի քաղաքական ուժերին և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրենց դիրքորոշման համար: Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ բացելու մտադրությունը: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը վերջինը չի լինի, հատկապես, որ դա պահանջում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Մենք վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևն ամուր հարթակ կդառնա ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար»,- նշված է խնդրագրի մեջ: