Բացել լրահոսը Փակել լրահոսը
1097057
A A
Քաղաքականություն

Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը կանչվել է ադրբեջանական ԱԳՆ

 Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին այսօր կանչվել է ադրբեջանական արտաքին գերատեսչություն: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ադրբեջանական լրատվամիջոցներից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ-ից դժգոհություն են արտահայտել «Իրանի հակաադրբեջանական քարոզչության, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների զրպարտչական արշավի և սպառնալից հռետորաբանության առնչությամբ»: