Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+beer 10.11.
A A
Սպորտ

Քաթար-2022-ի «անակնկալը». 100 եվրո մեկ բաժակ գարեջրի համար

2022թ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Քաթարում կտրուկ կբարձրանան ապրանքների և տարբեր ծառայություններi գները։ Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, անտեղյակ ֆուտբոլասերներին հատկապես մեծ անակնկալ է սպասվում Դոհայում գործող սպորտային բարերում, որտեղ թույլ է տրվում օգտագործել նաև ալկոհոլային խմիչքներ։

Մասնավորապես՝ «Champions Sports Bar»-ն արդեն սահմանել է 200 ռիալ (մոտ 50 եվրո) գին՝ նվազագույնը երեք բաժակ գարեջրի համար։ Իսկ ահա յուրաքանչյուր հաջորդ բաժակը երկրպագուի վրա կարժենա 100 եվրո։ Կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը դիտելու համար բարը սահմանել է 1000 ռիալ (մոտ 270 եվրո) գին նույն ծառայության համար։

Հարկ է նշել, որ Քաթարում ալկոհոլային խմիչքների գներն աշխարհում ամենաբարձրերից են՝ այսպես կոչված «մեղքի հարկի» պատճառով։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին։