A
A
«Վանը» հաղթեց «Շիրակին» և բարելավեց իր տեղը
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի մեկնարկային խաղում Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակին»։ Խաղն ավարտվեց տանտերերի կամային հաղթանակով՝ 2։1։
Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսում բացեց իվուարցի Դոնալդ Կոդիան։ 63-րդ րոպեին Էդգար Մովսեսյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակում Նարեկ Հովհաննիսյանը խփեց հաղթական գոլը։
«Վանը» վաստակել է 20 միավոր և բարձրացել 5-րդ տեղ։ «Շիրակը» 14 միավորով 8-րդն է։
Հաջորդ տուրում «Վանը» կհյուրընկալի «Ալաշկերտին», իսկ «Շիրակը» արտագնա խաղում կհանդիպի «Լեռնային Արցախի» հետ։