A
A
Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Աջակցիր «Ա1+»-ինՍոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նաև հստակեցրել է, որ երեք երկրների արտգործնախարարներն առանձին են խոսում։
Ըստ աղբյուրի, նախատեսվում է քննարկել Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։
Օրակարգում է նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ու զարգացման քննարկումը, ինչպես են իրականացվում այն պայմանավորվածությունները, որոնք Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը արձանագրել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի իրենց եռակողմ հայտարարություններում։