A
A
Ինչո՞ւ Ռոնալդուն չի մարզվում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հաստատել է այն փաստը, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է փոխարինման մտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում։
«Այո, Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվեց խաղադաշտ դուրս գալ «Տոտենհեմի» դեմ խաղում (2:0): Սա պետք է հետևանքներ ունենար։ Սա կարևոր է թիմի տրամադրության և մտածելակերպի համար»,- տեն Հագի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռոնալդուն չի մարզվի գլխավոր թիմի կազմում Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Չելսիի» հետ խաղից առաջ։