Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba azat
A A
Սպորտ

Հերթը հասավ ազատոճայիններին․ առաջին հաղթանակը տոնեց Թևանյանը

Իսպանիայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճայիններին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այդ մրցումներին մասնակցելու համար թիմ է հրավրել 9 մարզիկ. Մանվել Խնձրցյան (57 կգ քաշային կարգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Կնյազ Իբոյան (86 կգ), Սերգեյ Սարգսյան (92 կգ) և Հովհաննես Մաղաքյան (97 կգ)։

Մեդաների համար պայքարն առաջինը սկսեց Վազգեն Թևանյանը, որը նախնական փուլում վստահա հաղթեց կանադացի մրցակիցն՝ 10։0։ 1/8 եզրափակիչում մեր մարզիկը կհանդիպի բրիտանացի ըմբիշի հետ։

Այսօր մրցագորգ կմտնեն նաև Մանվել Խնձրցյանը, Արման Անդրեասյանը, Արման Ավագյանը և Հովհաննես Մաղաքյանը։