Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես տեսել եմ հայ զինվորական կնոջ խոշտանգման վիդեոն․ Բորիանա Աբերգ (տեսանյութ)

«Օրեր առաջ մի տեսանյութ ստացա, որտեղ պատկերված էր հայ ռազմագերի կնոջ սարսափելի մահապատիժը։ Ինձ դեռ հետապնդում են այս դաժան տեսարանները և տեղի ունեցող անմարդկային դաժանությունը»,- ԵԽԽՎ հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների մասին քննարկմանն ասաց շվեդացի Բորիանա Աբերգը,որը ելույթ էր ունենում EPP/CD խմբի անունից։Նա նկատեց, որ այդ միակ տեսանյութը չի նման բովանդակությամբ։

 Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր, բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել ադրբեջանցի օգտատերերի կողմից սոցցանցերում։

«Այս տեսանյութերը ցույց են տալիս ռազմական հանցագործությունները, հայ ռազմագերիների սպանության սարսափելի տեսարանները, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց խոշտանգումները և  դիակները պղծելը»,- թվարկեց նա։

Նրա խոսքով՝ իրենց դիրքորոշումը հստակ է՝ պատերազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

ԵԽԽՎ պատվիրակը շեշտում է, որ կարծես ուժի կամ ավելի մեծ ուժի կիրառումը դառնում է նոր նորմալություն, ինչը բացարձակապես անընդունելի է։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնալ դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչ այս էսկալացիան։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է էլ ավելի սրել առանց այն էլ սարսափելի իրավիճակը տեղում»,-ասաց նա։