Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_900x600
A A
Բիզնես Տնտեսություն

Ucom-ում անսահմանափակ ինտերնետի հատուկ առաջարկը դարձել է անժամկետ

Ucom շարժական կապի ձայնային ծառայության Level Up 4700 կանխավճարային և Level Up 5500 հետվճարային սակագնային պլաններով տրամադրվող անսահմանափակ ինտերնետի առաջարկը դառնում է անժամկետ։ Հատուկ առաջարկի շրջանակներում նշված սակագնային պլաններով տրամադրվող անսահմանափակ ինտերնետը բաժանորդներին հասանելի կլինի ոչ միայն ողջ 2022 թվականի ընթացքում, այլ առանց վերջնաժամկետի։

Հարկ է նշել, որ Level Up 4700 կանխավճարային սակագնային պլանով յուրաքանչյուր 30 օրը մեկ վճարելուց հետո բաժանորդներն իրենց սմարթֆոններին կստանան ոչ միայն անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորություն, այլև 1500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։

Իսկ միանալով Level Up 5500 հետվճարային սակագնային պլանին՝ բաժանորդներն ի լրումն անսահմանափակ ինտերնետի կստանան 3000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։

«Ucom-ում մենք կարևորում ենք բոլոր այն բաժանորդներին, որոնք միացել են մեզ հատուկ առաջարկի շրջանակներում և հասցրել են առօրյայում համացանցից օգտվելու և մշտական կապի մեջ մնալու կայուն սովորույթներ ձևավորել։ Եթե դուք էլ չեք պատկերացնում ձեր օրն առանց ակտիվ շփման, լրահոսին և խելացի տան սարքավորումների աշխատանքին հետևելու, ապա Level Up 4700 և Level Up 5500 սակագնային պլանները հենց ձեզ համար են», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ Level Up սակագնային պլանը նախատեսված է սմարթֆոնով օգտագործման համար։