Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Էյֆմանի գլուխգործոցը ներկայացվեց Երևանում՝ Մայր թատրոնի բեմում (տեսանյութ)

«Նույնիսկ ամենածանր օրերին մշակույթը պետք է մարդկանց։ Այն երկու ժամը, երբ նրանք դիտում են ներկայացումը, կարող են մի փոքր մոռացնել տալ անձնական հույզերը, միգուցե հուսադրել»,– ասում է Բորիս Էյֆմանի թատրոնի առաջատար մենապարուհի Լյուբով Անդրեևան։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Հայֆեստ» 20-րդ միջազգային թատերական փառատոնի ծրագրի շրջանակներում հայ հանդիսատեսին ներկայացվեց Բորիս Էյֆմանի գլուխգործոցներից՝ «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը։

Ներկայացումը Օգյուստ Ռոդենի և նրա աշակերտուհու, սիրեցյալի ու մուսայի՝ Կամիլա Կլոդելի սիրո պատմությունն է, Կամիլայի ողբերգության պատմությունը: Ռոդենից նրա բաժանման պատմությունը, որը դառնում է Կամիլաjի հոգեկան խանգարման պատճառը: Ժամանակակից հոգեբանական բալետի պլաստիկ լեզվով` թատրոնի առաջատար մենապարողներ Օլեգ Գաբիշևը և Լյուբով Անդրեևան ներկայացրեցին մարդկային կիրքը, արվեստագետի ներքին պայքարն ու այն գինը, որ հանճարները վճարում են հավերժական գործեր ստեղծելու համար։

«Քարի մեջ սառած պահը վերածել մարմնի շարժումների անզուսպ, էմոցիոնալ հագեցված հոսքի, ահա թե ինչին էի ես ձգտում բալետը ստեղծելիս», – ասել է Բորիս Էյֆմանը հարցազրույցներից մեկում։

Բալետի ներկայացման գործընկերներն է՝ «TimeTo» ստեղծագործական գործակալությունը, «GoToArmenia» տուրիստական օպերատորը:

Մանրամասն՝ տեսանյութում։