A
A
Վաղարշակ Քեյանը ոսկե մեդալ նվաճեց. Բռնցքամարտի ԵՊԱ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանն առաջին ոսկե մեդալը նվաճեց Իտալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում:
Մեր 46 կգ քաշային մարզիկ Վաղարշակ Քեյանը եզրափակիչում վստահ հանդես եկավ և 5:0 հաշվով հաղթեց Ջոն Թոմասին հետ:
Այսօր ուշ երեկոյան ոսկե մեդալի համար կպայքարեն նաև 52 կգ քաշային Էրիկ Առստամյանն ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը: Նրանք կմրցեն Անգլիայի և Հունգարիայի ներկայացուցիչների հետ: