Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպանը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Միրոսլավ Հացեկին Հայաստանում Սլովակիայի առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Դեսպան Միրոսլավ Հացեկը նշել է, որ առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև տարբեր մակարդակներում կապերի ակտիվացման, համատեղ ծրագրերի իրականացման և փոխգործակցության ընդլայնման համար: Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես ընդգծել են էներգետիկ, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և առողջապահության ոլորտները: Կարևորվել է նաև գործարար կապերի, երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը և այդ համատեքստում գործընկեր երկրների ու միջազգային կառույցների աջակցությունը: