Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 28-ին սադրանք է իրականացրել՝ հարվածներ հասցնելով ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական խմբին․ Փաշինյան (տեսանյութ)

Ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացրել ` հարվածներ հասցնելով ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական խմբին։ 
 
Այսօր կառավարության հերթական նիստում, անդրադառնալով երեկվա հերթական ողբերգական միջադպին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
 
«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում` պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, ևս գտվել են Հայաստանի տարածքում»,– ասաց Փաշինյանը։ 

Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support