Եկել է հազարապատիկ լրջանալու պահը․ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ ներկայի լարված իրավիճակում Հայաստանին սպասվում են ցավոտ և ծանր լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, և այդ պայմանագրերը, առաջին նախագահի խոսքով, Հայաստանում ոչ-ոքի հաճելի չեն լինելու, սակայն այլըտրանք չկա։ Այս մասին Տեր-Պետրոսյանն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Խոսելով Հայաստանի և Արցախի նախկին նախագահների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի սեպտեմբերի 22-ի հանդիպման մասին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ իրենք չեն կարող լուծումներ և կարգավորումներ առաջարկել, քանի որ չեն տիրապետում անհրաժեշտ ինֆորմացիային, թե ինչ են առաջարկում Հայաստանին, օրինակ՝ Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ն և այլն։ Առաջին նախագահի խոսքով՝ միայն վարչապե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցների շատ նեղ շրջանակ է տիրապետում ամբողջ ինֆորմացիային, և որպեսզի նախկին նախագահները կարողանան որևէ բանով օգնել, ապա իշխանությունները իրենց հետ պետք է կիսվեն ունեցած ինֆորմացիայով։