Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նա իր մի ելույթով ՀՀ-ն բերեց քաղաքացիական պատերազմի շեմին, այդ գիշեր հրաշքով փրկվեցինք․ Լ․Զուրաբյան (տեսանյութ)

«Թեև ադրբեջանցիք որոշակի հաջողության են հասել իրենց դիրքերն առաջ տանելու առումով, զինադադարի գլխավոր պատճառն այն էր, որ մեր բանակը կռվել է և որոշակի հարվածներ է հասցրել։ Ադրբեջանի վրա դա գին է նստել։ Ադրբեջանը կկանգնի միայն մի դեպքում, եթե իմանա, որ լուջ հարվածների է ենթարկվելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին ագրեսիային։

ՀԱԿ փոխնախագահն ասում է․ պետք է հնարավորինս ծանրացնել Ադրբեջանի ագրեսիայի գինը, որպեսզի նա մտածի, արժի՞ հարձակվել, թե ոչ։ Ինչ վերաբերում է հարձակմանը, ասում է դա լուրջ հարված էր Հայաստանի համար, քանի որ մենք կորցրեցինք բազմաթիվ կյանքեր։ Դա հարված էր նաև տնտեսությանը։

Անդրադառնալով Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկոտ ելույթին ու դրա հետևանքով բողոքի զանգվածային դրսևորմանը՝ Զուրաբյանն ասում է․

«Նա իր փնթի խոսքերով տեղիք տվեց, որ դրանից օգտվեին ու հազարավոր ազնիվ մարդկանց փողոց հանեին։ Նա իր մի ելույթով ՀՀ-ն բերեց քաղաքացիական պատերազմի շեմին, մենք այդ գիշերը հրաշքով փրկվեցինք»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։