A
A
Ողջունելուց բացի, ԵՄ-ից ակնկալում ենք, որ ձեռնարկվեն միջոցներ, որպեսզի Ադրբեջանի զորքերը ազատեն Հայաստանի տարածքի օկուպացված հատվածը․ Մարուքյան
Աջակցիր «Ա1+»-ինԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: Այս մասին գրառում է կատարել ՀՀհատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ողջունելուց բացի, մենք ԵՄ-ից և միջազգային հանրությունից ակնկալում ենք, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան քաղաքական միջոցներ ինչի արդյունքում Ադրբեջանի զորքերը կազատեն Հայաստանի տարածքի օկուպացված հատվածը և ետ կվերադառնան մինչև 2021թ․ մայիսի 12-ի դրության հայ-ադրբեջանական սահմանի ելման դիրքեր»,-գրել է նա: