Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba (4)
A A
Սպորտ

Այսօր պայքարը կսկսեն ազատոճայինները. ըմբշամարտի ԱԱ

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօրվանից պայքարի մեջ են մտնում ազատ ոճայինները:

 

Հայաստանի առաջինը մրցագորգ դուրս կգան Արման Անդրեասյանը (70 կգ քաշային կարգ) և Արման Ավագյանը (79 կգ): Առաջինը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից: Նրա առաջին մրցակիցը կդառնա Էլիե Ջերայոմ – Ջիանլուկա Տալամո մրցմարտի հաղթողը:

 

Արման Ավագյանը պայքարը սկսելու է 1/16 եզրափակիչ փուլից` կանադացի Ադամ Սկին Թոմսոնի հետ գոտեմարտով: