Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նռնաձորը Մեղրիի դարպասն է, այն պետք է արյան գնով պահել․ Քոչինյանը` Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)

«Եթե մենք ուղիղ աշխատեինք Ադրբեջանի հետ, կարծում եմ, ինչ-որ տարբերակ գտած կլինեինք։ Կարողանայինք ընդհանուր մի բան գտնել, որ երկու կողմին էլ և կբավարարեր, և չէր բավարարի, իդեալական տարբերակ չէր լինի։ Ւնչո՞ւ եք կարծում, որ իրենք էլ չէին ուզենա մեզ հետ լեզու գտնել, հատկապես 90-ականներին, երբ մենք էինք ուժեղի դիրքերից խոսում։ Հիմա իշխանությունները պետք է ճիշտ խոսողին գտնեն»,- Ա1+»-ի հետ զրույցում ասաց տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին։

Նախկին նախարարը անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում արած այն հայտարարությանը, թե Ադրբեջանը Նռնաձորն էլ է պահանջում։ Եվ ասաց, թե ինքը կզարմանար, որ հակառակորդ երկիրը Մեղրիի հարավային՝ Իրանի հետ սահմանամերձ այդ գյուղը չպահանջեր։

«Նռնաձորը դեպի Մեղրի մեր դարպասն է, Մեղրիի մուտքն է։ Դա սպասելի էր։ Բայց արյան գնով էլ պետք է այդ դուռը պահել, բանակցություններով կլինի, թե՝ զենքով, դա պետք է պահել։ Նռնաձորը զիջեցիր, Մեղրին ես զիջում, Մեղրին զիջեցիր, Սյունիքն ես զիջում»,- հավելեց Հ․Քոչինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։