Բացել լրահոսը Փակել լրահոսը
306639891_5578277152209011_5133234773115121442_n
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ռուսական ФСБ-ի տեղակայման կետին

Համացանցում տարածվում է տեղեկատվություն՝ լուսանկարների տեսքով, որ Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ռուսական ФСБ-ի՝ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին։

Դրա հետևանքով ռուսները ստիպված են եղել լքել իրենց տեղակայման վայրը Գեղարքունիքի մարզում։

Վնասվել են ինչպես ՌԴ ԱԴԾ-ի (Անվտանգության դաշնային ծառայություն) ծառայողական մեքենաները, այնպես էլ շինությունը, որտեղ տեղակայված են եղել ռուս սահմանապահները։ Այս տեղեկատվությունը դեռևս չի հաջողվել պաշտոնապես ճշտել։