A
A
ՀԱԿ-ը քաղաքական 3 ուժերի հետ մասնակցում է Ալավերդու ՏԻՄ ընտրություններին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏեղական ինքնակառավարման մարմինների՝ սեպտեմբերի 25-ին նշանակված ընտրություններին Ալավերդի քաղաքում մասնակցում է քաղաքական 4 ուժ՝ «Քաղաքացիական Պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունները։
Վերջինի՝ համայնքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուն Նորայր Գևորգյանն է։ Նա հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերության փոխտնօրեն է, նախկինում աշխատել է նաև ներքին գործերի համակարգում։
Իսկ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակը Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանն է ղեկավարում։
Մանրամասները՝ Անկյուն +3 ՀԸ տեսանյութում