Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_1B964A0D-10AE-4DBE-9BD9-5903B0C39F30
A A
Քաղաքականություն

Ասիական զարգացման բանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ասիական զարգացման բանկի գլխավոր խորհրդական, իրավական և քաղաքականության մշակման խմբի ղեկավար Քրիստինա Պակին և Գիտելիքի կառավարման և կլիմայական փոփոխությունների բաժնի ղեկավար Սուսանն Ռոթին. Հանդիպման առանցքում է եղել հանրային կառավարման բարեփոխումների թեման:

Նախարար Անդրեասյանը նշել է, որ այժմ Հանրային կառավարման բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից է, որի իրագործումը, ինչպես մի շարք համապետական նշանակության այլ կարևորագույն բարեփոխումների իրագործումը, ստանձնել է Արդարադատության նախարարությունը:

Սուսանն Ռոթը կիսվել է հանրային կառավարման ոլորտում իր ունեցած փորձով, պատրաստակամություն հայտնել ներդրումային ծրագրերից զատ, աջակցություն ցուցաբերել նաև մասնագիտական և փորձագիտական աշխատանքներում ևս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տվյալ ոլորտում գործուն համագործակցության վերաբերյալ՝ ընդհուպ ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր