Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shaxoyan
A A
Սպորտ

Ժիրայր Շաղոյանը տեղափոխվեց Սոֆիայի ԲԿՄԱ

Բուլղարիայում տրանսֆերային պատուհանի վերջին օրը Սոֆիայի ԲԿՄԱ-ն հաջողվեց պայմանագիր կնքել հայազգի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է բուլղարական ակումբի պաշտոնական կայքը:

 

«21-ամյա ֆուտբոլիստը խաղում է եզրային հարձակվողի դիրքում և իր որակներով հիացնում է ֆուտբոլային հանրությանը։ Նա իր երկրի ամենախոստումնալից երիտասարդ խաղացողներից է։ Դա հաստատում է Ժիրայրի վիճակագրությունը: Իր կարիերայի ընթացքում ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ անցկացրել է 139 հանդիպում, որոնցում դարձել է 73 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։

 

Վերջին տարիներին նա վարձավճարով խաղում էր Երևանի ԲԿՄԱ-ում։ Թիմի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 54 խաղ, որոնցում խփել է 54 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում։ Նրա ամենաուժեղ մրցաշրջանը 2019/20 թվականներն էին, երբ նա խփել է 28 գոլ և դարձել Առաջին լիգայի լավագույն ռմբարկու։

 

Այս մրցաշրջանի սկզբից նա փայլում էր Հայաստանի բարձրագույն լիգայում՝ հերթական անգամ պաշտպանելով ԲԿՄԱ-ի գույները։ Նա անցկացրել է 6 խաղ, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

 

Ժիրայր Շաղոյանը իր երկրի հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում, որոնցում կատարել է 1 գոլային փոխանցում», - նշված է ակումբի հայտարարության մեջ։

 

Գործարքի ֆինանսական կողմն ակումբը գաղտնի է պահել:

 

Նշենք, որ Ժիրայ Շաղոյանը հայ երկրորդ ֆուտբոլիստն է, որը հանդես կգա բուլղարական սույն ակումբում: Մինչ այդ Սոֆիայի ԲԿՄԱ-ում խաղացել էր Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռազմիկ Գրիգորյանը: