A
A
ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն ազատ է արձակվել
Աջակցիր «Ա1+»-ինՀրանոթի արկերի գործով անցնող, 2 ամսից ավելի կալանքի տակ գտնվող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության` Հարությունյանը ՊՆ-ին է մատակարարել 1.083.000 դոլար արժեքով չեխական արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ։