Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կիլիկիան» չի մասնակցի

Սպորտ
3dd7ee41da9dcb7800c1da84c43b094c

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բավարարել է «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի կողմից ֆեդերացիային ներկայացված N03 24.01.2011 թ դիմումը` առ այն, որ «Կիլիկիա» ակումբի ֆինանսական ծանր վիճակը հանդիսանում է գլխավոր դրդապատճառ, որը թույլ չի տալիս ստեղծել մարտունակ թիմ, եւ ակումբը հրաժարվում է ՀՀ բարձրագույն խմբի առաջիկա 2011 թ առաջնությանը մասնակցելուց: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Այսպիսով, 2011 թ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն 8 թիմ` Երեւանի «Փյունիկը», «Բանանցը», «Ուլիսը», «Միկան», «Արարատը», Դիլիջանի «Իմպուլսը», Կապանի «Գանձասարը» եւ Գյումրիի «Շիրակը»:

«Կիլիկիա» ակումբի հրաժարականի հետևանքով Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի «Շիրակ» - «Արարատ» հանդիպումը չի կայանա: Կանցկացվի նոր վիճակահանություն, ըստ որի կորոշվի, թե այդ թիմերից որի մրցակիցը կլինի «Փյունիկը» կամ «Ուլիսը»: