Բացել լրահոսը Փակել լրահոսը
f630f57cb91118_630f57cb91158
A A
Քաղաքականություն

Թուրքիան տեղեկատվություն կտրամադրի ՆԱՏՕ-ին Հունաստանի կողմից իր ինքնաթիռները «թիրախավորելու» վերաբերյալ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է տեղեկատվություն տրամադրել՝ ՆԱՏՕ-ին Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգելի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու լուրերի վերաբերյալ:

Նշվում է, որ տեղեկատվությունը կտրամադրվի այն դեպքում, եթե Հւոնաստանը շարունակի հերքել թուրքական կողմի հայտարարություննները:

Թուրքիայի ՊՆ-ն պատրաստվում է տեղեկատվություն տրամադրել նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ-ներին: Ավելի վաղ հունական կողմը հերքել է թուրքական ինքնաթիռները նշանառության տակ վերցնելու կամ հետապնդելու մասին թուրքական մամուլում տարածված տեղեկությունները՝ համարելով դրանք անհիմն:

Ավելին, հունական կողմը պարբերաբար հայտարարություն է տարածում թուրքական օդուժի կողմից իրենց օդային սահմանի խախտումների վերաբերյալ:

Աղբյուր՝ Ermenihaber