Մի նախընտրական խոստում էլ կատարեցինք․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն «ԱՄՓ Հոլդինֆ» ՍՊԸ-ից ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ում սեփականության իրավունքով «ԱՄՓ Հոլդինգին» պատկանող 181,947 հատ հասարակ բաժնետոմսեր։ Այս մասին կառավարության նիստին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը։
Ըստ նրա՝ դա կազմում է ընդհանուր բաժնետոմսերի 6,875 տոկոսը, իսկ դրա կառավարման լիազորությունը տրվում է վարչապետի աշխատակազմին․ «Որոշման նախագծով առաջարկվում է հավատարմագրման մասին պայմանագրի հիման վրա բաժնետոմսերը հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ին»՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշեց, որ Հայաստանի կառավարությունը արդեն ունի 21,875 տոկոս բաժնեմաս․ «Ուզում եմ ընդգծել, որ այս մասին ես խոստումով հանդես էի եկել նախընտրական քարոշարշավի ժամանակ, և այս մի խոստումը ևս ի կատար է ածվել»։
Մանրամասները՝ տեսանյութում։