Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին-Փաշինյան
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ․ Կրեմլ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ շարունակվել են քննարկումները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ:

Հաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը:

Տարածաշրջանում կայունության ապահովման գործում ընդգծվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դերը: Անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական թեմաների: