Ես չգիտեմ՝ Նիկոլը այսօր հրաժարական կտա, թե՝ ոչ, բայց մի օր ինքը գնալու է․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռանց օրենսդիր մարմնի համաձայնության եւ առանց համապատասխան մասնագիտացված հանձնաժողովներում հարցն ուսումնասիրելու նման քայլեր ձեռնարկելն անընդունելի է։ Այս մասին ՀՀ անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ հրավիրված միջոցառմանը նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը ՀՀ տարածքում տեղադրվելիք 3 անցակետերի վերաբերյալ։
Ըստ պատգամավորի՝ իշխանությունները պետք է հանրությանը բացատրեն, թե ինչ եւ որտեղ է տեղադրվելու, եւ որ երկրների կողմից և ինչպես են վերահսկվելու այդ անցակետերը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սեպտեմբերին նախատեսվող ԱԺ աշնանային նստաշրջանին իրենք մասնակցություն ունենալո՞ւ են, պատգամավորը նշեց, որ մասնակցելու դեպքում իրենք առաջ են քաշելու իրենց օրակարգը․ «Մենք մեր օրակարգով են մասնակցելու՝ անվտանգության խնդիրներ, արտաքին անվտանգության խնդիրներ, Արցախի խնդիրներ»։
Հարցին, թե որքանով է հավանական, որ Նիկոլ Փաշինյանը այսօր հրաժարական կտա, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ Նիկոլը այսօր հրաժարական կտա, թե՝ ոչ, բայց մի օր ինքը գնալու է»։
Մանրամասները՝ տեսանյութում։