A
A
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԲրյուսելում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Տեղեկությունը թվիթերի իր էջում հայտնել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` լուսանկար տեղադրելով։
«Բրյուսելում լավ և առարկայական քննարկումներ ունեցանք Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ` հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ հարցում ԵՄ մասնակցության շուրջ»,- գրել է նա։
Կլաարը նույնպես ներկա է եղել հանդիպմանը։
Good and substantive discussions in Brussels today on 🇦🇲-🇦🇿 relations and 🇪🇺 engagement with @HikmetHajiyev and Armen Grigoryan. pic.twitter.com/gJKLXXEUrC
— Toivo Klaar (@ToivoKlaar) August 19, 2022