Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ դեսպանություն
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Ռուսական կողմը վրդովված է Սուրմալուի ողբերգության մեջ առնչություն ունենալու մեղադրանքներից. դեսպանատան հայտարարությունը

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը վրդովմունք է հայտնել՝ կապված այն մեղադրանքների հետ, թե ռուսական կողմն առնչություն ունի Սուրմալուի ողբերգության հետ, ինչի վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ողբերգությանը ներգրավվածության մեջ

Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում, որի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն, ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները։

Համապատասխան գրությունը դեսպանատան կողմից ուղարկվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։
Նշենք, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավվել է ողբերգության հետեւանքների վերացման աշխատանքներին»։