Բացել լրահոսը Փակել լրահոսը
1660494538_1660493401
A A
Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարի ինքնազգացողությունը վատացել է, նախարարը ծխահարվել է

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը մասնակցում է «Սուրմալու»  առևտրի կենտոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հրդեհաշիջման աշխատանքներին։  Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է անձամբ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

civik.am -ի տեղեկություններով քիչ առաջ վատացել է նախարարի ինքնազգացողությունը, ինչի արդյունքում շտապ օգնության աշխատակիցները ստիպված են եղել առաջին օգնություն ցուցաբերել նախարարին։

Նախարարի ինքնազգացողությունը ամենայն հավանաանությամբ վատացել է ծխահարման պատճառով։

Ավելի ուշ նախարարը իր էջում գրել է ․ 

Սիրելի՛ քաղաքացիներ, ընկերներ
Ինքնազգացողությունս բավականին լավ է, ստացել եմ անհրաժեշտ բուժօգնություն, քիչ անց կրկին կլինեմ դեպքի վայրում:
Որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: