Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_MHM0148204
A A
Հասարակություն

«5-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում». Գևորգ Դերձյան

Առողջապահության նախարարությունը հերքում է համացանցում պտտվող լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել։

«Դա չի համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,–նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, նախարարությունը հայտնել էր, որ  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։  Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և քսան տուժած։ Առողջապահության նախարարությունը հայտնում է 26 տուժածի բուժօգնություն ստանալու մասին։

 

Իդեպ՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը  գրառում է կատարել.

««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն, նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում է
վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանք չի
սպառնում»։