A
A
Երկարատեւ մրցապայքարում
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաղթանակով սկսեց Ավստրալիայի բաց առաջնությունը: 1-ին փուլում նա բավական երկարատեւ մրցապայքարում (խաղը տեւել է մոտ 5 ժամ) հաղթեց ավստրալացի Լեյթոն Հյուիթին` 3:6, 6:4, 3:6, 7:6, 9:7:
1/64 եզրափակիչում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի լիտվացի Ռիչարդ Բերանկիսի հետ: