Կմեկնեն Իսլանդիա
Հայաստանի ֆուտզալի հավաքականը hունվարի 19-ին կմեկնի Իսլանդիա` 2012 թ Եվրոպայի առաջնության նախնական փուլի B խմբի մրցաշարին մասնակցելու համար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մեր թիմի մրցակիցները կլինեն Իսլանդիայի, Հունաստանի եւ Լատվիայի հավաքականները: Հունվարի 21-ին Հայաստանի հավաքականը կմրցի Հունաստանի, հաջորդ օրը դաշտի տերերի, իսկ 24-ին` Լատվիայի ընտրանու հետ: Նշենք, որ հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի միայն խմբի հաղթողը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը այդ խաղերին նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել 14 ֆուտբոլիստ. Խորեն Զարգարյան, Սարո Մարդանյան, Հակոբ Ուզունյան, Հարություն Հարությունյան, Արմեն Գյուլամբարյան, Յուրա Զարգարյան (բոլորն էլ «Էրեբունի»), Արմեն Ֆիշյան («Միկա»), Արման Սահակյան, Մհեր Նազարեթյան («Պոլիտեխնիկ»), Վլադիմիր Մխիթարյան, Արթուր Կարապետյան, Էդգար Կիրակոսյան («Թալգրիգ»), Արմեն Դանիելյան (ԱԵԼ Լիմասոլ, Կիպրոս), Տիգրան Գրիգորյան («Կիլիկիա»):