Բացել լրահոսը Փակել լրահոսը
opel
A A
Հասարակություն

Վայոց Ձորի մարզի բնակիչը «Opel»-ով Երևան-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 07։15-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 29-ամյա Հենրիկ Սողոմոնյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111.2 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։