Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զեյնալյանը վստահեցրեց՝ սկանդալային ձայնագրությունը չի լսել (տեսանյութ)

Ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան սկանդալային ձայնագրությանը։

Արտակ Զեյնալյանն ասաց, որ ինքը որպես դատավորի թեկնածու չի կարող որևէ մեկնաբանություն տալ իրավական գործընթացների փուլում գտնվող գործի մասին։

Ինչքան էլ որ լրագրողները փորձեցին Արտակ Զեյնալյանին խառը հարցեր ուղղել, որպեսզի նա պատասխանի վերը նշված ձայնագրությանն առնչվող հարցերին, բայց վերջինս անդրդվելի էր։

Հիշեցնենք՝  ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը իր փաստաբան Արամ Օրբելյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց գաղտնի արված ձայնագրություն, որում ինքը զրուցում է ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ։

«Վարդազարյանը նշել էր, որ ձայնագրությունը կատարվել է իր խնդրանքով․ «Ձայնագրող սարքը և ձայնագրության բնօրինակը ՀՀ-ում չի, մեր տանը չի։ Որևէ դեպք, եթե պատահեց իմ ընտանիքի հետ կամ ինձ հետ, ապա դուք, վստահ եմ, կգտնեք մեղավորներին»։

Ըստ Վարդազարյանի՝ ձայնագրությունը մոտ երկուսուկես ժամ է, բայց ինքը ներկայացնում է 14 րոպեանոց մոնտաժված տարբերակը։

Մանրամասները՝ տեսանյութում։