Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Տնտեսություն

Չի բացառվում, որ դրամի արժևորումը երկարատև միտում է այլևս․ փոխվարչապետ (տեսանյութ)

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ վերջին շրջանում նկատվում է դրամի զգալի արժևորում և հարց հնչեցրեց՝ եթե պարզվի փոխարժեքը կայունանում է, այս միջակայքում հնարավո՞ր է արդյոք էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի։

Հարցին պատասխանող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ սակագնում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և հայկական դրամի արժևորումը հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի։

«Այլ հարց է, թե այս իրավիճակը որքանով է դիսկրետ և ֆունդամենտալ երկարատև»,- փորձեց պարզաբանել փոխվարչապետը և նշեց, որ չի բացառվում, որ դրամի արժևորումը երկարատև միտում է այլևս։

Մհեր Գրիգորյանը վստահ է՝ եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, ապա ՀԾԿՀ-ն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով։

Մանրամասները՝ տեսանյութում։