Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Լաո»-ի արթուն մասը մենք ենք, քնած մասը՝ աջ կողմը․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Այնպես ստացվեց, որ «Լաո»-ի արթուն մասը մենք ենք, քնած մասը աջ կողմում է։ Նման հայտարարություն արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում ելույթ ունենալիս։

«Շարունակենք այդ տրամաբանությամբ, որովհետև բյուջեի կատարողականը իրականում այն հարթակը պետք է ապահովեր, որտեղ մենք պետք է նայեինք հեռանկարը մեր երկրի շարունակական՝ Կառավարության ծրագրի կատարման տեսանկյունից»,- իր խոսքի նախաբանում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հաջորդիվ իշխանական պատգամավորը ներկայացրեց պաշտպանական ոլորտում բյուջեի կատարողականը՝ նշելով, որ բյուջեից շուրջ 336 միլիարդ դրամը հատկացվել է պաշտպանությանը։

Հիշեցնենք՝ Աժ-ում հերթական նիստերի քառօրյան է շարունակվում, բայց խորհրդարանական ընդդիմությունը այս անգամ էլ ներկա չի հարցերի քննարկմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։