Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փողոցում իրենց պահում են վերջին խուժանի նման. Աղազարյան (տեսանյութ)

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի` ընդդիմության փողոցային պայքարը չի կարող արդյունավետ լինել․ «Փողոցում գնում են իրենց պահում են վերջին խուժանի նման, հետո գալիս են ասում արտահերթ նիստ ենք գումարում, դե հրավիրեք, ես էլ չեմ գալիս էտ նիստին քաղաքական դրդապատճառներով»։

Պատգամավորը կարծում է, որ Արցախի հարցում իշխող խմբակցությունը ճիշտ դիրքորոշում ունի․ « Արցախի ժողովուրդը, ով մեր ժողովրդի մի հատվածն է, ինքնորոշվել է և մենք որպես քաղաքացիներ և որպես պետութուն հայկական պարտավոր ենք անել առավելագույնը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրացնելու համար»։

Իսկ թե ինչու է ընդդիմությունը 40 օրից ավելի գտնվում փողոցում, պատգամավորը պատասխանեց․ «Իրենք զգում են մեր կողմից ընդունված օրենքների մասնավորապես ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման հետ կապված էտ լավան մոտենում է իրենց և իրենց շարժման գեևնպատակը դա է, վերադառնալ իշխանության թույլ չտալ որ տարիների ընթացքում ձեռք բերված անաշխատ եկամուտները վերադառնան ժողովրդին»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։