Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ներքին Հանդի Հասմիկին կասեմ խոսի Աննա Գրիգորյանի հետ․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

«Մեր նոր գործընկերը, որին այդպես էլ բախտ չի վիճակվել հանդիպելու՝ Աննա Գրիգորյանի մասին է, որը փոխարինել է պարոն Արթուր Ղազինյանին, ելույթով հանդես էր գալիս և դիմում էր Ներքին Հանդի Հասմիկին, որ Զանգեզուրը և Սյունիքը վտանգված է»,-ԱԺ հանձնաժողովի նիստին հիշեցրեց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով, որ Աննա Գրիգորյանը իր ուղերձը հնչեցնում էր Երևանից։

Քոչարյանը նշեց, որ եթե Գրիգորյանը այդպես էլ չներկայանա հանձնաժողովի նիստին, ինքը կդիմի Հասմիկին, որպեսզի վերջինս էլ Գրիգորյանին դիմի։

Անդրանիկ Քոչարյանը հույս հայտնեց, որ Գրիգորյանը կմասնակցի իրենց նիստերին, որտեղ քննարկվում են նաև անվտանգությանը վերաբերվող հարցեր։