Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի Գրասենյակ
A A
Պաշտոնական

Անվտանգության խորհուրդը՝ ի պատասխան Դավիթ Տոնոյանի հարցազրույցի (տեսանյութ)

Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին News.am-ին տրված հարցազրույցի, Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հարցազրույցում հնչած պնդումն՝ ըստ որի, Օնիկ Գասպարյանն իբրև պատերազմի չորրորդ օրը պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել:

Սույն պնդման առնչությամբ ներկայացնում ենք ԱԽ-ի՝ 30.09.2020 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝քաղվածք №1), որոնցում պարոն Գասպարյանը մասնավորապես նշում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... » ավելացնելով. « ... Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ... », եզրափակելով իր ելույթը՝ Օնիկ Գասպարյանը նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:

Անվտանգության խորհրդի գրասենյակը մեկ անգամ ևս հրապարակում է ԱԽ 30.09.2020 թվականի նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը, և վերահաստատում, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու որևէ առաջարկ չի արել:

 

Քաղվածք՝ https://www.seco.am/pdf/%D5%80%D5%80%20%D4%B1%D4%BD%2030.09.2020%20%D5%A9.%20%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF%D5%AB%20%D5%A3%D5%A1%D5%B2%D5%BF%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A5%D6%80%D5%AE%D5%BE%D5%A1%D5%AE%20%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.pdf