Հայաստանում կայունության շրջանը հնարավորություն կտա շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրագործումը․ Պեսկով
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է և մեծ բարեկամը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի դժվարին շրջանը և կայունության շրջան լինի։
«Դա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է: Հայաստանը, ինչպես գիտեք, մեր դաշնակիցն է, նա մեր գործընկերն է մեզ համար մի քանի կարևոր ինտեգրացիոն ձևաչափերում: Հայաստանը մեր մեծ բարեկամն է: Եվ հետևաբար, մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ որքան հնարավոր է շուտ, այս շրջանն ավարտվի, և կրկին կայունության շրջան սկսվի»,- ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Հայաստանում կայունության շրջանը «հնարավորություն կտա աստիճանաբար շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ համաձայնագրերի իրագործումը, որը վերջնական տեսքի է բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև ընդհանուր առմամբ զարգացման առումով։