Բացել լրահոսը Փակել լրահոսը
1081108
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն այցելեց «ԳԱԶ» մեքենաշինության գործարան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Նիժնի Նովգորոդի «ԳԱԶ» մեքենաշինության գործարան։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետին դիմավորեց «ԳԱԶ» ընկերության նախագահ Վադիմ Սորոկինը։

Շրջայցի ընթացքում վարչապետին ներկայացվեցին «ԳԱԶ» ընկերության ավտոմեքենաները։

Ռուսաստանում առաջին ավտոմոբիլային գործարանը հիմնադրվել է 1932 թվականին Գորկի քաղաքում (այժմ` Նիժնի Նովգորոդ):  Գործարանը հայտնի «Պոբեդա», «Վոլգա», «Չայկա» ավտոմեքենաների արտադրողն է:

Ընկերությունում աշխատում է ավելի քան 400 հազար մարդ: «ԳԱԶ»-ը իր արտադրանքը արտահանում է աշխարհի ավելի քան 40 երկիր։