Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Սա խելագարություն է իսկապես»․ Վարդևանյանը՝ ԱԺ-ում այսօր կատարվողի մասին (տեսանյութ)

Մենք մեր հասարակությանը պետք է կոմունիկացնենք,   որ այս վարքագիծը հայի տեսակի հետ կապ չունի։ Անդրադառնալով ԱԺ-ում՝ ընդդիմության կողմից նախաձեռնած Արցախ գնալու մասին հայտարարությունից հետո տիրող իրավիճակին ուղիղ եթերի ժամանակ ասաց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ բազմաթիվ դժվարություններ հաղթահարած ազգի չպետք է լինի այս վիճակում, որ Արցախ գնալը դիտարկվի սադրանք։

Վարդևանյանը հարց հնչեցրեց, թե կարող է մի օր էլ ազգանվան «յան» վերջավորությունը համարվի սադրանք, կամ էլ Լեոնիդ Ազգալդյանի անունը տալը կամ սպարապետ Վազգեն Սարգսյանի անուն տալը սադրանք համարվի  և հավելեց, որ սա նորմալ չէ, քանի որ Արցախը միշտ էլ եղել է մեր անվտանգության երաշխավորը։

Ընդդիմադիր պատգամավորը անընդունելի է համարում նման մոտեցումը և հորդորում է Արցախ գնալ հնարավորինս շատ, քանի որ Արցախը ունի բոլորիս աջակցության կարիքը՝ ի վերջո պետք է բարձրաձայնել բոլոր հարցերը, որոնք մտահոգում են մեզ։

«Սա խելագարություն է իսկապես»,- նկատում է ընդդիմադիր պատգամավորը, միևնույն ժամանակ ցավ ապրելով, որ «ՀՀ ԱԺ-ի ամբիոնին տեղադրվում է Արցախի դրոշը՝ այն դրոշը, որի համար հազարավոր հերոսներ մարտիրոսվել են , և այդ դրոշը ԱԺ-ի պատգամավորի կարգավիճակ ունեցողը ջարդի ԱԺ ամբիոնից»։

Արամ Վարդևանյանը նաև հավելում է, որ, իհարկե, Արցախի դրոշը տեղադրելով Արցախի հարցը չի լուծվում,բայց պատգամավորի խոսքով՝ մյուս կողմից Արցախի դրոշը ունի խորհուրդ, որը մեր միասնականության, Հայաստան-